«Հայկական ժամանակ» օարթերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանը (մականունը` Գել) մարզում բնակվող սպաներին հրահանգել է այսօր քաղաքացիական հագուտներով աշխատանքի գալ Երևան:
Գաբրիելյանը ենթականերին հրահանգել է չմոռանալ և իրենց մոտ ունենալ ոստիկանի վկայականները` Երևան մտնելու թույլտվություն ստանալու համար: Տեղեկություն կա, որ ոստիկանության մյուս ստորաբաժանումները առավոտից պատրաստվում են փակել մայրաքաղաք մտնող ճանապարհները, որ մարզերից մարդիկ չգան Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի: