Home / Հայաստան / Հայաստանում աճում են հանցագործությունները. նախկին վարչապետը տնտեսության մասին

Հայաստանում աճում են հանցագործությունները. նախկին վարչապետը տնտեսության մասին

Համաձայն պաշտոնական վիճակագրության 2008 թվականից մինչև 2010 թվականը գներն աճել են 23.3 տոկոս, այդ թվում` պարենամթերքը` 44 տոկոս: Փետրվարի 18-ի հանրահավաքին հնչեցրած իր ելությում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանը խոսել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական վիճակի մասին:

«Նվազագույն աշխատավարձը բարձրացրել են 8 տոկոսով` 30000-ից դարձել է 32000 դրամ: 2008-2010 թվին 2.5 անգամ ավելացել է պետության արտաքին պարտքը, իսկ էդ պարտքը սպասարկելու տարեկան ծախսերն ավելացել են է 5 անգամ, մինչդեռ արդեն մյուս տարվանից այն կմոտենա ու կգերազանցի բանակին տրվող գումարները` այ քեզ Ղարաբաղ: Էդ պարտքը որ վերցրել են` մոտ 2 միլիարդ դոլար (խոսքը Ռուսաստանից ստացված վարկի մասին է – Epress.am), բերեին բառի բուն իմաստով մտցնեին ՀՆԱ-ի մեջ, կլիներ աճ 10 տոկոսով: Բայց չէ, իրենք ծրագիր ունեին, ու ծախսել էին այդ ծրագրով: 3 տարվա ընթացքում գյուղմթերքների արտադրությունը պակասել է 15 տոկոս, չմշակվող վարելահողերը կրկնապատկվել են ավելի քան 150 հազար հեկտար. մենք ընդամենը 400 հազար հեկտար վարելահող ունենք: Սերժ Սարգսյանն ասում էր` բյուջեն կդարձնենք 4 միլիարդ դոլար, 3 տարի ա աշխատում ա, մինչև 2.5 միլիարդ դոլարից իջել է ուղիղ 2 միլարդ դոլարի, իրանց թվերն են, ես չէի համարձակվի այս թվերն ասելու: 2010-ին Հայաստանում միջին աշխատավարձը ամենացածրն էր` 280 դոլար, Վրաստան` 318, Ադրբեջան` 400: 1996-ին Հայաստանում միջին աշխատավարձը 1.7 անգամ ավել էր, քան Վրաստանում, և 1.2 անգամ ավել, քան Ադրբեջանում», – հայտարարել է Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով` բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանմամբ, որը կազմում է 490 դոլար, Հայաստանն աշխարհում գրավում է 7-րդ տեղը: 3 տարում, ըստ պաշտոնական թվերի, Հայաստանը լքել է 118 հազար 100 մարդ կամ բնակչության 3.5 տոկոսը:

«3 տարում իրավախախտումներն ավելացել են 2 անգամ` 7000 հանցագործությունից տարեկան 14000-ի հասել հանցագործությունների թիվը, հատկապես` ալկոհոլիզմը: Ոնց որ ասում են` «Սերժ սպայիվայետ նառոդ»: Էս ա էդ մարդու աշխատանքը երեք տարվա, սենց ա աշխատում ինքը», – նշել է Բագրատյանը: