«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ռուսաստանյան իշխանությունները ինչ-որ պատճառով խիստ տրամադրվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ և գրեթե ուլտիմատում են ներկայացրել ՀՀ իշխանություններին` պահանջելով նրան փոխարինել այլ անձով:
Հակառակ դեպքում սպառնում են չաշխատել ՀՀ կառավարության հետ: Սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է մինչև խորհրդարանական ընտրությունները կառավարության կազմում խոշոր փոփոխություններ չանել և փորձում է համոզել ռուսներին` հաշտվել Տիգրան Սարգսյանի գոյության հետ: