PETA («Մարդիկ` հանուն կենդանիների նկատմամբ արդար վերաբերմունքի») կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը «Չափազանց շատ սեքս» կոչվող նոր գովազդային արշավ է կազմակերպել:
Ընտանի կենդանիների տերերին կոչ է արվում ամորձատել և ամլացնել կատուներին և շներին` պայմանավորված այն հանգամանքով, որ շուրջբոլորը բազմաթիվ անտուն կենդանիներ կան: PETA-ի պաստառին գրված է` «Չափազանց շատ սեքսը միշտ չէ, որ լավ է շների և կատուների համար»:
Կենդանիների պաշտպանները գովազդային պաստառին պատկերել են նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի լուսանկարը: Նա բազմիցս հայտնվել է սեքսուալ բնույթի խոշոր սկանդալային պատմությունների կենտրոնում: Վերջերս Միլանի դատարանը վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում էր կայացրել: Վերջինս մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու մեջ: