Home / Հայաստան / Ավտոառևանգումների դեմ. ավտոմատավոր ոստիկանները հսկում են ճանապարհները

Ավտոառևանգումների դեմ. ավտոմատավոր ոստիկանները հսկում են ճանապարհները

Այսօր առավոտվանից Կոտայքի մարզի գյուղեր տանող ճանապարհների վրա կանգնած էին 8-10 ոստիկաններից բաղկացած խմբեր: Յուրաքանչյուր խմբում մեկը զինված էր ավտոմատով:

Ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները և ստուգում դրնաք: Epress.am-ը փորձել է զրուցել 6 կետերում կանգնած ոստիկանների հետ, և ոստիկանները միայն երկու դեպքում են համաձայնել ներկայանալ: Epress.am-ի այն հարցին, թե ինչու են ճանապարհին զինված ոստիկաններ կանգնած` ոստիկաններից մեկը պատասխանել է.

«Ոստիկանության պետի հրամանով տրանսպորտային միջոցների հանցագործությունների շատացման կապակցությամբ միջոցառումներ են նախաձեռնվել, կատարվում են»,- ասել է Կոտայքի բաժնի հերթապահ մասի պետ, փոխգնդապետ Մուրադյան:

Մյուս կետերում ասացին, որ միջոցառում են իրականացնում  ավտոառևանգումների հետ կապված:

«Հրաման գոյություն ունի, ամսի 26-ից մենք միջոցառում ենք անցկացնում` կապված ավտոառևանգումների հետ: Որևիցե բան չի պատահել»,- ասել են Կոտայքի մարզի ոստիկանական մեկ այլ կետում: