Home / Հայաստան / Արոնյանը ուրախ է մրցել «պոկերով» Գրիշչուկի հետ

Արոնյանը ուրախ է մրցել «պոկերով» Գրիշչուկի հետ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ¼ եզրափակիչում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցն է լինելու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:

Խոսելով մրցաշարի մասին` Արոնյանը բարձր է գնահատել իր առաջին մրցակցի հնարավորությունները:

«4 խաղ է լինելու Գրիշչուկի հետ: Բարդ է լինելու, չորս խաղի դեպքում  ամեն մի քայլն էլ շատ կարևոր է դառնում: Գրիշչուկն էլ լավ նյարդային համակարգ ունի` պոկերով: Նա միշտ ցույց է տվել, որ սառնասիրտ է: Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Ես էլ, նա էլ ոճեր ունենք, որոնք համընկնում են: Ուրախ եմ, որ իր հետ պետք է մրցեմ», -«Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Լևոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարն անցկացվելու է մայիսի 3-27-ը Ռուսաստանի Կազան քաղաքում: Արոնյան-Գրիշչուկ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում հանդիպելու է Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)  – Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) զույգի ուժեղագույնի հետ: