Թուրքիայի Ներքին գործերի, Արդարադատության և Տրանսպորտի նախարարները երեքշաբթի պաշտոնապես հրաժարական են տվել, ինչը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով, հաղորդում է Hurriyet-ը:
Թուրքիայի սահմանադրության համաձայն` նախընտրական շրջանում այս երեք առանցքային պաշտոնները պետք է փոխանցվեն անկուսակցական անձանց` ընտրություններում չեզոքություն ապահովելու համար:
Ներքին Գործերի նախարար Բեշիր Աթալային փոխարինել է նրա տեղակալ Օսման Գյունեշը, Արդարադատության նախարար Սադուլահ Էրգինին` նրա տեղակալ Ահմեդ Քահրամանը, իսկ տրանսպորտի նախարարության ղեկավար Բինալի Յիլդիրիմի պաշտոնը ստանձնել է նրա տեղակալ Հաբիփ Սոլուկը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 12-ին: