Home / Հայաստան / Հռոմի Պապը առաջին անգամ հեռուստատեսային հաղորդման կմասնակցի

Հռոմի Պապը առաջին անգամ հեռուստատեսային հաղորդման կմասնակցի

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հեռուստատեսային հաղորդման կմասնակցի, որի ընթացքում կպատասխանի հավատացյալների հարցերին, գրում է The Daily Telegraph-ը:

Ծրագիրը նախապես ձայնագրված տարբերակով կհեռարձակվի իտալերենով պետական RAI հեռուստաալիքի եթերում: Ակնկալվում է, որ հաղորդումը կհեռարձակեն նաև այլ երկրների հեռուստաալիքներ: Տեսաձայնագրությունը կիրականացվի եթերից մի քանի օր առաջ:

Բենեդիկտոս 16-րդին ուղղված հարցերի հավաքագրման համար մարտի 13-ին հատուկ կայք կբացվի: Նախատեսվում է, որ Հռոմի Պապը կպատասխանի հիմնականում կաթոլիկ դավանանքին վերաբերող հարցեին: Սա եթերում Հռոմի Պապի և ժողովրդի միջև ուղիղ կապի առաջին փորձը կլինի:

1998 թվականին իտալական հեռուստաալիքի եթերում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը մասնակցել էր տեղեկատվական-վերլուծական հաղորդման հեռախոսի միջոցով: 1961 թվականին առաջին անգամ հեռուստալրագրողներին թույլ տվեցին մտնել Վատիկան և Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի կյանքի մի օրվան նվիրված հաղորդում նկարահանել: