ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):
Նշենք, որ Աշոտ Քոչարյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Լիբանանում: