Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը քննադատել է կառավարությանը

ՀՀԿ-ական պատգամավորը քննադատել է կառավարությանը

«Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ` ԱԺ պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանը երեկ Լոռու մարզի Գուգարք գյուղում հանդիպել է ընտրողների հետ և անդրադարձել կառավարության աշխատանքին:

«Ինչքան էլ որ խոսան, ասեն, թե աճ կա, այս կա, այն կա, սաղ դերասանություն է, ես ինքս այդպես եմ հասկանում` ոչ մի աճ էլ չկա, եթե աճ լիներ, այս ժողովուրդ այսպես մասսայական չէր թողնի-գնա…: Ուղղակի մեր վարչապետը արտասահմաններում սովորած, ապրած մարդ է, նրանց տեխնոլոգիաները բերել` ուզում է դնել մեր ազգի մեջ, բայց դա անհնար բան է»:

Նա նաև խոսել է վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման մասին. «Այդ մեքենաների մաքսազերծման հարցն էսօր հեչ պետք չէր»: Ինչպես պետք չէր ԱՊՊԱ-ն` պարտադիր ապահովագրությունը: «Էսօր մարդիկ հացի փող չունեն, բայց պետք է 25-60 հազար դրամ փող մուծեն», – ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել ԱԺ պատգամավորը: