Հայաստանցի Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը շարունակում են գլխավորել Մոնակոյում անցնող արագ և կույր շախմատների մրցաշարի ընդհանուր հաշվարկը:
Մարտի 15-ին Արոնյանը կույր շախմատում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, իսկ արագ շախմատում սևերով պարտության մատնեց նույն մրցակցին: Նման արդյունք ցույց տվեց նաև Կառլսենը, ով սկզբից միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ, իսկ հետո պարտության մատնեց նրան:
Այժմ Արոնյանն ու Կառլսենը վաստակել են 6 միավոր, նրանցից կես միավորով հետ է մնում հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը:
Մարտի 16-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մարտի 17-ին Արոնյանը կխաղա ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ: