Բահրեյնի բանակը գրավել է թագավորության մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակը: «Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` զորքերը սկսել են հատուկ գործողություններ իրականացնել, որի նպատակն է ընդդիմադիրների կողմից տեղադրված վրանային ճամբարի վերացումը:
Հեռուստաալիքի թղթակիցների հաղորդմամբ` ցուցարարների դեմ զենք է կիրառվում, այդ թվում նաև զրահապատ մեքենաներ: Ուժայինները արցունքաբեր գազ են կիրառում, կրակոցներ են լսվում, սակայն հայտնի չէ, թե ով ում վրա է կրակում:
Միևնույն ժամանակ, AFP-ն հաղորդում է, որ հրապարակում գտնվող ցուցարարները գրեթե դիմադրություն չեն ցուցաբերում ուժայիններին: Գործակալության տեղեկությունների համաձայն` հրապարակի շուրջ ռազմական ուղղաթիռներ են պտտվում: Բուլդոզերները մաքրում են ճանապարհները ընդդիմադիրների կողմից տեղադրված բարիկադներից:
Նախօրեին Բահրեյնի թագավոր Համադ ալ-Խալիֆան երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը կտևի մոտ մեկ ամիս: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ Սուդյան Արաբիան Բահրեյնի իշխանություններին օգնելու նպատակով 1000 զինծվորական է ուղարկել: Բահրեյն են մեկնել նաև Արաբական Էմիրությունների 500 ոստիկաններ: