Home / Հայաստան / Վարչապետը բռնվել է Սերժ Սարգսյանին խաբելու մեջ

Վարչապետը բռնվել է Սերժ Սարգսյանին խաբելու մեջ

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է,որ մարտի 11-ին նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի գերխնդիրը համարել էր գների կայունությունն ապահովելը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հիշեցրել ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսության նշանակությունը:

«Ինչու հետևողականորեն չեք զբաղվում գյուղով, գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ»` այս հարցին պատասխանել էր իրեն ԿԲ-ի հետ նույնացնող վարչապետ Տիգրան Սարգսյանը`«Բանկերը 12 տոկոսով վարկ են տրամադրում, բայց գյուղացիները չեն վերցնում»: Մեր տեղեկություններով `այդ պահին բոլորի համար անսպասելի միջամտել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ինչ 12, պարոն նախագահ, 24 տոկոսով են տրամադրվում այդ վարկերը»: Գյուղատնտեսության նախարարի անմիջական արձագանքը հարուցել է տնտեսական բլոկի նախարարների հարգանքը, իսկ Սերժ Սարգսյանը իր դիմաց դրված թղթերը զայրացած նետել է Տիգրան Սարգսյանի կողմը: Որքան էլ զարմանալի լինի` Տիգրան Սարգսյանը ժպտալու փորձ է արել: