Home / Հայաստան / Մահացել է համաշխարհային կինոյի աստղը

Մահացել է համաշխարհային կինոյի աստղը

ԱՄՆ-ում իր մահկանացուն է կնքել 79-ամյա Էլիզաբեթ Թեյլորը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` հղում կատարելով դերասանուհուն մոտ կանգնած իր աղբյուրներին:

Այս տարվա փետրվար ամսվա կեսերին Թեյլորը հիվանադանոց է տեղափոխվել սրտի անբավարարության պատճառով: Դերասանուհին գտնվում էր Լոս Անջելեսի Cedar-Sinai բժշկական կենտրոնում: Մարտի կեսերին որոշ լրատվամիջոցներ հաղորդում էին, որ Թեյլորի առողջական վիճակը թույլ է տալիս ընկերներին ընդունել տեսակցության: Բացի դա, այս տարի նրա ծննդյան օրը համընկել է «Օսկարի» մրցանակաբաշխության հետ, որին նա հետևել է հեռուստացույցով:

Էլիզաբեթ Թեյլորը իր դերասանական կարիերան սկսել է 1942 թվականից. 9 տարեկան հասակում նա նկարահանվել է «Ամեն րոպե մարդ է ծնվում» ֆիլմում (There’s One Born Every Minute): Իր կարիերայի ընթացքում Թեյլորը ստացել է 2 Օսկար որպես լավագույն դերասանուհի «Բատերֆիլդ 8» (1960) և «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966) ֆիլմերում գլխավոր դերը խաղալու համար: Բացի այդ, 1992 թվականին ամերիկյան կինոակադեմիան Թեյլորին շնորհել է Ջին Հերշոլտի անվան մրցանակը:

ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ միայն Թեյլորի կարիերան, այլ նաև նրա անձնական կյանքը: Դերասանուհին 8 անգամ ամուսնացել է, ունի 2 դուստր և 2 որդի: