Առցանց Ազատականների Ալյանսը` «3Ա»-ն, հնարավոր է` արձագանքելով երեկվա ՀԱԿ-ի հայտարարությանը` ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքի գործողությունների վերաբերյալ առաջարկներով հանդես գա:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «3Ա»-ի նախաձեռնող անդամ, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը:
«Հնարավոր է. երեկ երեկոյան ես արդեն այդպիսի առաջարկով հանդես եմ եկել ֆեյսբուքյան «3Ա» խմբում: Եթե ակնհայտ քայլերից զատ որևէ այլ խելամիտ առաջարկ հնչի, ապա անպայման կներկայացնենք Կոնգրեսին»,- ասել է Ռուբինյանը:
«3Ա» խմբի էջում Ռուբինյանը նշել է, որ ՀԱԿ-ի մարտի 23-ի հայտարարությունը շատ ավելի հստակ է:
«Երևի ինչ-ինչ հետևություններ են արվել, ինչի համար ուրախ եմ: Չսկսե՞նք կիրառելիք պայքարի ձևերի վերաբերյալ առաջարկների քննարկում», – խմբի անդամներին հարց է ուղղել Ռուբինյանը: