Սիրիայում ընդդիմադիր ցուցարարները կրկին կոչ են անում դուրս գալ հակակառավարական ցույցի ուրբաթ օրը: Այս քայլերը պայմանավորված են նրանով, որ երեքշաբթի`մարտի 22-ի ուշ երեկոյան Սիրիայի անվտանգության ուժերը փորձել էին ներխուժել Դերայում գտնվող մզկիթը, որտեղ ապաստան էին գտել ցուցարարները: Հարձակման արդյունքում սպանվել էին 6 քաղաքացիներ:
Իրավապաշտպանները հաղորդում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դերա քաղաքում ցույցերի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել:
Ակտիվիստները ուրբաթ օրը հակակառավարական ցույց կազմակերպելու համար օգտագործում են սոցիալական կայքերը: Ցույցի օրը նրանք անվանում են «Արժանապատվության ուրբաթ»: