Այսօր վաղ առավոտյան Ճապոնիայի արևելյան ափի մոտ` Հոնշու քաղաքի մերձակայքում, 6,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:
Ականատեսների վկայությամբ` երկրաշարժի ցնցումները մարդիկ զգացել են երկրի մայրաքաղաք Տոկիոյում, որը գտնվում է Հոնշուից մոտ 160 կմ հեռավորության վրա:
Ճապոնիայի սեյսմիկ ծառայությունները զգուշացնում են, որ երկրաշարժի հետևանքով կրկին ցուցամիի վտանգ է առաջացել:
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում գրանցված երկրաշարժի և դրան հետևած ցունամիների հետևանքով 18,000 մարդ է զոհվել: