Home / Հայաստան / Թուրքիայի կուսակցությունների առաջնորդներին ստիպել են իրենց կին զգալ

Թուրքիայի կուսակցությունների առաջնորդներին ստիպել են իրենց կին զգալ

Թուրքիայում կին թեկնածուների մասին տեղեկատվության տարածման և կանանց աջակցության միությունը «275 կանայք» ակցիա են անցկացնում, որն ուղղված է Թուրքիայի Խորհրդարանական ընտրություններին առավել քանակությամբ կանանց թեկնածությունների առաջադրման ապահովումը: Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանը 550 պատգամավորական մանդատ ունի:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` վերջերս համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնց վրա տարբեր կուսակցությունների առաջնորդների հարց է տրվում «Իսկ դուք ինչո՞վ կզբաղվեիք, եթե կին լինեիք»: Նկարներում կուսակցության առաջնորդները հանդես են գալիս կանացի հագուստով: Սակայն միության նախագահ Չիգդեմ Այդինը հայտարարել է, որ այդ նկարները կապ չունեն իրենց հետ: