Home / Հայաստան / Թուրքիայում պատգամավորի մանդատի համար նաև հայեր կպայքարեն

Թուրքիայում պատգամավորի մանդատի համար նաև հայեր կպայքարեն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսին երկրում սպասվող խորհրադարանական ընտրություններին ընդառաջ հստակեցնում է պատգամավորի թեկնածուների իր ցուցակները, գրում է Today’s Zaman-ը:

Ցուցակներում հայտնվելու համար ողջ երկրից 5599 հայտ է ընդունվել, որից կուսակցության ղեկավարներն ընտրել են 1650 թեկնածուների, ովքեր կպայքարեն խորհրդարանական տեղերի համար: Մինչ ընտրությունները ցուցակում դեռևս աննշան փոփոխություններ են հնարավոր:

Պատգամավորի թեկանծուների թվում են ընդգրկվել նաև Թուրքիայի երկու հայազգի քաղաքացիներ` Մելքոն Կարակյոզեն և Հերման Բալյանը: Համաձայն Today’s Zaman-ի տեղեկատվության` կուսակցությունը նաև քննարկում է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Բեդրոս Շինիրօղլուի թեկնածությունը ցուցակում ընդգրկելու հարցը:

Նշենք, որ այս պահին «Արդարություն և զարգացում»-ը բացարձակ մեծամասնություն է կազմում Թուրքիայի խորհրդարանում` զբաղեցնելով խորհրդարանի 550 տեղերից 334-ը: