Վերջին շրջանում մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատների աշխատակիցներին 2-շաբաթյա հարկադիր չվճարվող արձակուրդ են ուղարկում: ԱՄՆ կառավարության նման քայլը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրներով:
ԱՄՆ-ում մեր աղբյուրների համաձայն` այժմ այս որոշումը տարածվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների վրա:
Այս հարցի առնչությամբ Epress.am-ին չի հաջողվել կապվել Երևանում ԱՄՆ դեպսանատան հետ, քանի որ այսօր հանգստյան օր է: