Միջազգային հանրությունը ցանկանում է միացյալ կովկասյան հանրապետություն ստեղծել ի դեմս երեք պետությունների` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
«Այդ ընդհանուր ծրագրի մեջ նախատեսված մայրաքաղաքը լինելու է Թբիլիսին, և մեր շատ բիզնեսմենների Թբիլիսի տեղափոխման գործընթացը նաև երևի կապված է նրա հետ, որ այնտեղ ստեղծվելու է ապագա ծրագրի մայրաքաղաքը: Սրա հետ է կապված վերջերս Եվրամիության և Եվրախորհրդի կոչը` կապեր ստեղծել չճանաչված պետությունների հետ, բայց այդ թվում` չճանաչելով դրանք»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: