Home / Հայաստան / Պատգամավորի եղբորը պահում են գերծանրաբեռնված խցում

Պատգամավորի եղբորը պահում են գերծանրաբեռնված խցում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, երեկ դատարան էր ներկայացվել բավական վատ տեսքով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նա ներողություն խնդրեց սափրված չլինելու համար: Պատճառն այն է, որ շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ աշխատանքային օրեր էին, իսկ դա նշանակում է, որ այդ օրերին լողանալ հնարավոր չէ: Մենք տեղեկացանք նաև, որ Տիգրան Փոստանջյանը նստած է գերծանրաբեռնված խցում, որը թեև նախատեսված է 10 հոգու համար, սակայն այնտեղ պահվում է 17 հոգի, ինչը մարդու իրավունքների խախտում է»: