Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը և իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը: Այս մասին այսօր Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը և Ռաուլ դե Լուցենբերգերը քննարկել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հարցեր, հաղորդում է ՊՆ լրատվական բաժինը: