Ապրիլի 22-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ, 30-ամյա Մհեր Գ.-ն մարտին ինտերնետային կայքերից մեկում 500 ԱՄՆ դոլարով արծիվ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տվել:
Կատարված քննությամբ պարզվել է, որ Մհեր Գ.-ն մարտի սկզբին Բերդ քաղաքին հարակից «Ջաբուռի քար» հանդամասում որսացել է «Կարմիր գրքում» հաշվառված գառնանգղ թռչուն՝ պետությանը պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Գառնանգղը հայտնաբերվել և հանձնվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: