Երեկ Երևանի բոլոր բենզալցակայաններում բենզինի գները դարձյալ բարձրացել էին, գրում է «Երկիր» օրաթերթը:
««Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արդեն վաճառվում է 460 դրամով`նախկին 450-ի փոխարեն: «Պրեմիում» տեսակի բենզինի գները հասել են 480 դրամի:
Ուշագրավ է այն, որ բենզինը թանկանում է այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթամթերքի էժանացում է նկատվում: Երեկ Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթի 1 բարելի (159 լ) գինը, նախորդ օրվա համեմատ , նվազել է 4 դոլարով և վաճառվում էր 113,57 դոլարով:
Ընդ որում`միջազգային շուկայում նավթի գները գտնվում են մարտի 15-ի գնային մակարդակին, իսկ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում «Ռեգուլյար» տեակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 420 դրամով»: