«Արարատ-73»-ի լավագույն հարձակվողներից մեկը` Նիկոլայ Ղազարյանը, ինսուլտ ախտորոշմամբ ներկայումս գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
64-ամյա Ղազարյանը վերակենանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Regnum-ը:
Բժիշկների գնահատմամբ` նախկին ֆուտբոլիստի վիճակը կայուն բավարար է:
Նիկոլայ Ղազարյանը խորհրդային ֆուտբոլի լավագույն ռմբարկուներից մեկն է, «Արարատի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ առաջնության 298 հանդիպման դարձել 67 գոլի հեղինակ: Հանդես է եկել նաև ԽՍՀՄ օլիմպիական և երիտասարդական հավաքականների կազմերում: Նիկոլայ Ղազարյանը 1973թ.-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ.-ին և 1976թ.-ին փոխչեմպիոն, 1973թ.-ին և 1975թ.-ին ԽՍՀՄ գավաթակիր:
Թարգմանությունը` armfootball.am-ի