Վրաստան կատարելիք առաջիկա այցելության կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են դիմել Ռուսաստանի ջավախահայերը:
Դիմումի տեքստը ներկայացնում է ռուսաստանյան «Երկրամաս» պարբերականը:
«Վեհափառ Տեր: Այցը, որը պետք է կայանար դեռևս 2010 թվականին, երեք անգամ հետաձգվել է: Տարբեր պատճառներ էին վկայակոչվում, այդ թվում և Վրաստանի Պատրիարք Իլիա Երկրորդի առողջական խնդիրները: Ստեղծված իրավիճակը ոչ միանշանակ և անգամ քննադատական արձագանք է գտել հայ համայնքում, որտեղ գերակշռում է այն կարծիքը, թե Հայ առաքելական և Վրաստանի ուղղափառ եկեղեցիների միջև առկա հիմնական խնդիրը պայմանավորված է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու և Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ չտրամադրելու հանգամանքով:
Եվ ահա, հերթական անգամ, Ձեզ` մեր սիրելի Վեհափառին պաշտոնական այցով հրավիրել են Վրաստան: Այդ կապակցությամբ, մենք` Վրաստանի և Ջավախքի հայ համայնքի հետ միասին, մեր ուրախությունն ենք հայտնում»:
Այնուհետև դիմումի մեջ թվարկվում են տարածաշրջանի հայկական եկեղեցիները և դրանց կարևորությունը հայերի և Հայ առաքելական եկեղեցու համար: