ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին քաղաքական մրցակցության պայմանների ապահովման, ինչպես նաև մեդիա ռեսուրսների հասանելիության անհրաժեշտության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ներկայումս մենք կանգնած ենք շատ կարևոր իրադարձությունների նախաշեմին` այս տարվա վերջին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են ՌԴ նախագահի ըտրությունները: Պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի այս ընտրություններն անցնեն գործող սահմանդրության շրջանակներում, քաղաքական մրցակցության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, այդ թվում` ԶԼՄ-ների հասանելիություն երաշխավորվի»,- ասել է Մեդվեդևը, ով աշխատանքային այցով գտնվում էր Կոստրոմում: