Նախագահ Բարաք Օբաման Ջոն Հեֆերնի թեկնածությունն է առաջադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Ջոն Հեֆները հանդիսանում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալը: Մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը, Հեֆերնը աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Բացի դա պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայի, Չինաստանի և Մալայզիայի ամերիկյան դեսպանատներում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Մարի Յովանովիչը ավարտում է Հայաստանում իր եռամյա առաքելությունը որպես ԱՄՆ դեսպան:
Նա կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կզբաղեցնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը: