Մայիսի 28-ին, ժամը 10:30-ից Երևանի Շահումյանի անվան հրապարակում տեղի է ունենալու «Մենք ենք մեր հաղթանակը» ֆլեշ-մոբ` նվիրված Հաղթանակի օրվան:
Ֆլեշ-մոբի կազմակերպիչ «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնը` պաշտոնական գործընկեր Եվրասիա Միջազգային համալսարանի հետ միասին, նշում են, որ 800 մասնակից հավաքելու դեպքում` այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
«Միջոցառումն անցկացվելու է հետևյալ կարգով` երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով (որոնցից մեկով ներկայանալը ցանկալի է), կազմելու են հաղթանակ բառը, ինչը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է ֆիլմում: Միջոցառումը լուսաբանվելու է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ներով»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ: