«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանի (լուսանկարում` աջից) վրա տարածվող Ադրբեջան մեկնելու արգելքը զարմանքից բացի ոչինչ չի կարող առաջացնել: Այս մասին գրում է ռադիոկայանի գլխավոր խմբագիր ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովը (լուսանկարում` ձախից):
Նա իր բողոքն է արտահայտում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործողությունների վերաբերյալ, որի համաձայն Բունտմանը «համալրել է այն անձանց ցուցակը, որոնց այցելությունն Ադրբեջան չափազանց անցանկալի է»:
Վենեդիկտովը պատրաստվում է նամակ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որոշման վերացման խնդրանքով:
Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը նաև նշում է, որ հետագայում նույնպես «Эхо Москвы»-ի աշխատակիցները շարունակելու են մեկնել այնտեղ, որտեղ կուղարկի իրենց գլխավոր խմբագիրը, և ոչ թե այնտեղ, որտեղ որոշում է մեկ այլ պետության ԱԳ նախարարությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը, մեկնաբանելով Բունտմանի այցը Ղարաբաղ, որտեղ վերջինս հարցազրույց էր վերցնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, հայտարարել է.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ Բունտմանի ապօրինի այցելության կապակցությամբ Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը կարգադրություն է տրվել մեր բողոքը հայտնել, ինչպես նաև «Эхо Москвы»-ի ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը: Ինքը` Բունտմանը, արդեն համալրել է այն անձանց ցուցակը, ում մուտքն Ադրբեջան չափազանց անցանկալի է»: