Home / Հայաստան / Համաներման հարցը կքննարկվի մայիսի 25-ին. ԱԺ նախագահ

Համաներման հարցը կքննարկվի մայիսի 25-ին. ԱԺ նախագահ

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաներման առաջարկը Ազգային Ժողովում կքննարկվի չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝  Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, որից հետո պետաիրավական հանձնաժողովի արտահերթ փակ նիստ էր գումարվել և հանձնաժողովի անդամներին բաժանվել էր համաներման տեքստը: Դրան ծանոթանալուց հետո հանձնաժողովը հավաքել էր դրանք: