Home / Հայաստան / Յուրի Ջորկաեֆը հանդես կգա հայկական դրոշի ներքո

Յուրի Ջորկաեֆը հանդես կգա հայկական դրոշի ներքո

Հայկական Հ2 հեռուստաալիքը միջազգային «Լավագույններից լավագույնը» շոուի հեռարձակման իրավունք է ստացել:

Н2-ը թիմի կազմում են ընդգրկվել սեփական ալիքի հեռուստահաղորդավարաններն ու հայ մարզիկները. և, եթե հավատանք շոուի անոնսներին, Հայաստանի թիմի հետ հանդես գալու  համաձայնություն է տվել ֆուտբոլի Եվորպայի և աշխարհի չեմպիոն, լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ում մայրը ծագումով հայ է: Հայաստանի մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի թիմերը: Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է բազմապիսի առաջադրանքներ կատարեն, խոչընդոտներ հաղթահարեն և միավորներ հավաքեն:

Անվանի մարզիկներից Հայաստանի թիմի կազմում են ընդգրվել գերթեթև քաշային կարգում IBF (2004-2007) վարկածով աշխարհի չեմպիոն, 2-րդ գերթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (2008-2009), 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամոյանը:

Նշենք, որ այս խաղի պրեմյերան կայացել է 1962 թվականին Ֆրանսիայում: Տարբեր երկրների միջև ուրախ մրցության գաղափարը պատկանում է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դե Գոլին: