2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դեդ Հասանը տվեց առաջին վկայությունը

Ոստիկանությանը հաջողվել է հարցաքննել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին, ով հայտնի է Դեդ Հասան կեղծանունով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նրա դեմ մահափորձ է կատարվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրա հետ զրուցել են վիրահատութունից առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուսոյանը հայտարարել է, որ նա պատկերացում անգամ չունի, թե ով կարող էր կազմակերպել մահափորձը: Օրենքով գողը դժկամությամբ է հաղորդակցվել ոստիկանության հետ, և նրանց ուղղած հարցերի մեծ մասին հրաժարվել է պատասխանել: