2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ցեղասպանության մասին գրող Գերմանիայի քաղաքացուն դատում են «տեռորիզմի» համար

Օգոստոսին Թուրքիայում ձերբակալված թուրք գրող Դողան Աքhանլին, ով Գերմանիայի քաղաքացի է, դատարանի առջև է կանգնելու: Թուրքիայում դատախազը ցմահ բանտարկություն է պահանջում`Աքհանլիին մեղադրելով երկրի սահմանադրական կարգը խախտելու մեջ:

Թուրքիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ` Աքհանլին որպես հանցավոր խմբավորման ղեկավար է գործել: Ձերբակալությունից հետո նրան մեղադրել են կողոպուտի մեջ, որը մահվան ելք է ունեցել: Դատախազի կարծիքով` կողոպուտից ստացված միջոցները պետք է ուղղվեին  ահաբեկչական կազմակերպության բյուջե:

Գրողի ընկերներն ու մտերիմները համոզված են, որ Աքհանլիի ձերբակալությունը կապված է նրա ծավալած գործունեության հետ, ինչի շնորհիվ միջազգային հանրությունը բազմիցս իր ուշադրությունը բևեռել է Հայոց ցեղասպանության խնդրի վրա, գրում է taz.de-ն:

Գերմանացի գրող Գյունտեր Վալրաֆը նույնպես այն կարծիքին է, որ թուրքական իշխանությունների վերաբերմունքը թուրք գրողի նկատմամբ կապված է Աքհանլիի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած նրա հայացքների հետ: