2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Պիկետ Գլխավոր դատախազության շենքի առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14.00-ին, Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա պիկետ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Այնուհետև պիկետի մասնակիցների անունից նամակներ կհանձնվեն ԵԽ և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում կիրառված ճնշումների և բռնությունների վերաբերյալ: