2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

22-ամյա հայ երիտասարդը չի կարողացել իջնել ծառից

Մայիսի 3-ին՝ ժամը 21.25-ին Սամվել Հարությունյանն ահազանգել  է, որ ինքը Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը և ինքնուրույն չի կարող իջնել: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երևան քաղաքի բնակիչ,1989թ.-ին ծնված Սամվել Հարությունյանը: