2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Քլինտոնների դուստրը փող կվաստակի հաղորդավարությամբ

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնի և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի միակ դուստրը` Չելսին, NBC հեռուստաալիքի հաղորդավար կդառնա: Նա կվարի  կամավոր և հասարակական գործունեության մասին պատմող  Making a Difference (Կյանքը բարեփոխելիս) հաղորդումը: Քլինտոնն աշխատանքի կանցնի արդեն այսօր:

Ի դեպ, Քլինտոնների դուստրը պատրաստվում է NBC-ում աշխատած ողջ գումարը փոխանցել Բիլ Քլինտոնի հիմնադրամին և Ջորջ Վաշինգտոնի հիվանդանոցին: