2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստան-Լիտվա խաղի տոմսերի գինը՝ 3-ից 8 հազար

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերը վաճառվելու են նոյեմբերի 6-ից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքն իրականացվելու է «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ