2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ձեզ պե՞տք է վարչապետ Սերժ Սարգսյանը․ Վարդան Ջալոյանի անդրադարձը

Մշակութաբան Վարդան Ջալոյանը իր ֆեյսբուքի էջին անդրադառնում և մեկնաբանում է հայաստանյան զանգվածային անհնազանդությանը։ Նրա գրածները պարբերաբար տեղ են գտնում Epress.am կայքում, այդ թվում վերջին օրերի թարմացվող նյութերում։ Այստեղ հավաքել ենք մշակութաբանի գրածներիծ մի քանիսը։

- Երբ գաղափարներ չկան, կարելի է հիշել ազատությունը

- Այս ընդվզումը պատահական չէ. ներքևից համախմբվելով. վերևի փտածությունը կտեսնենք։

- ու մենք կարող ենք խոսել նոր աշխարհի մասին. առանց Պուտինի, Էրդողանի. Տռամպի...

- պատահական չեմ տեսնում արաբական հեղափոխությունների և արևմտյան իսլամոֆոբիայի կապը: Այն պռովակացիայի բնույթ ունի: Կարևոր չէ, ով է խեղդում արաբների ազատասիրական մղումը: Կապիտալիզմը խուճապի մեջ է նոր ազատասիրական մղումներին: Նոր սերունդը ուզում է փոխել աշխարհը. ու փոխում է: Մենք այդ փոփոխությունների հենց սկզբում ենք...

- Համաշխարհային հողափոխությունը կաջակցի ազգային հողափոխությանը. իսկ մեր հեղափոխությունը կաջակցի ավելի արդար կյանքի ստեղծմանը։

- Միակ հեղափոխությունը միասին լինելն է, երբ անսպասելի կկանգնեք իրար բարեկամաբար կասեք ... եսիմ ինչ ... բարեկամաբար ... ջալոյանը ձեր երրորդ ընկերն է։

- Տուրիստների հաշվով. զարմացել էի, էս մեր երկրորդ Բելառուսիա ինչու չեն գալիս: Պարզվում է տուրիստները սիրում են ցույցերը. նրանք ավելի վստահ են զգում, երբ մարդիկ հասկանում են արևմտյան արժեքները: Նրանք զգում են, որ իրենց համակրանքով կվերաբերվեն, տեռոր չեն անի: Իսկ տուրիստները չեն գալիս Հայաստան, վախենում են ԿԳԲ-ն կթույնավորի: Սա տուրիզմի գովազդ է, Սերժը՝ հակագովազդ...

- Սերժ Սարգսյանը իր հայտնի ելույթում հարձակվեց Դոդի վրա ասելով. դու ով ես, որ ուսանողներին և գիտությանը օգնում ես: Սերժ Սարգսյանը շատ չար մարդ է։

- Այսքանը իմ կողմից: Ձեզ պետք է վարչապետ Սերժ Սարգսյան? որքան ամոթալի նախագահ եղավ, կրկնակի վատ վարչապետ կլինի: Մի վստահեք իմպոտենտներին։

Սա լուրջ. թող մի քիչ էլ ավտորիտար լինի, ծրագիր ունենա ու առաջ տանի: Ինձ պատկերացրիք վարչապետ? ամիսներով խմում է, բայց որ զարթնում է, մի լավ ծրագիր ասում է. պատկերացնում եք այդպիսի մի բան Սերժից?

Հարբեցողը ավելի լավ է, քան կոկաինիստը: Թե պետք է ասեի. խելացին՝ հիմարից։