«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում»․ Հարձակվել են Գասպարիի վրա
«Քիչ առաջ տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ինձ վրա հարձակվեցին մեկ տասնյակ խիստ անբարեկիրթ փրկիչներ, հրմշտելով և ինձ վրա թքելով գողացան եռագույնս...», - գրել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Գասպարին նշել է, որ տեղում հավաքված տասնյակ ոստիկանները հրելով վայր են գցել իրեն և արդեն պառկած հեռացրել են դեպքի վայրից, փոխադրել հարակից այգու խորքը և հեռացել․ «Այնուհետ մի քանի փրկիչներ մոտեցան հայհոյելով հափշտակեցին այն հեռախոսը, որով իրենց նկարում էի...»։
«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում ձեր վերլուծություններով՝ թե ով ինչ պիտի աներ, և ինչ պիտի անի... Հանկարծ չերևաք մեղմ ասած ագրեսիվ մասսայի մոտակայքում, դե իրենց ձեզ չի հետաքրքրում ձեր ինտելեկտուալ կարծիքը, իրենք ուրիշ սորտի անձիք են...
ՀԳ - Ինչպես կարող եք ենթադրել մինչ իրենց հարձակումը, իրենց բոլոր հայհոյանքներին ես չեմ արձագանքել բացարձակապես...
ՀԳ2 - Փրկիչները հաջողեցրին լրացուցիչ ֆինանս ապահովել՝ իրենց այսօրվա մասնակցության համար...», - գրել է ակտիվիստը։