Թանկացած տոմսային համակարգը Երևանում կգործարկվի հունվարի 1-ից
տես՝ ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները
Ավելի ուշ քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում փոփոխություններ կատարվեցին․ հանրային դժգոհության ֆոնին նախորդ նախագիծը հետ էր կանչվել և ուղարկվել լրամշակման։
Նոր նախագիծն ավելի մատչելի էր։ Միևնույն ժամանակ, անսահմանափակ երթևեկությամբ փաթեթներ են գործում նաև հարևան Թբիլիսիում, որտեղ, օրինակ, մեկ ամսվա քարտը արժի 6090 դրամ (Երևանում առաջարկվող 8800-ի փոխարեն)։ Քիշնևում երթևեկությունն ավելի էժան է (ամսական 5310 դրամ՝ անսահամանափակ)։ Ավելի մատչելի է նույնիսկ Աստանան՝ Ղազախստան (ամսական 6680 դրամ)։ Երևանը զիջում է լավագույն դեպքում Մոսկվային, Վիլնյուսին և Ռիգային՝ այնտեղ ամսական փաթեթենրը 12-13 հազար դրամ արժեն:
տե՛ս՝ 8800 դրամ 1 ամիս Երևանի տրանսպորտից օգտվելու համար․ նոր նախագիծ
Նախորդ նախագծի հանրայնացումից հետո Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և Հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը հրատապ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, ի թիվս այլի, կտրուկ նվազեցնել մեկանգամյա երթևեկության արժեքը (280-ից 300 դրամ)։ Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր՝ աշխատավորների հետ քննարկումից հետո հասկացել են, որ նվազագույն կամ նվազագույնին մոտ աշխատավարձ ստացողների համար նույնիսկ 150 դրամն է չափազանց բարձր գին։ Քաղաքապետարանը, ըստ նրա, սակագները բարձրացնելու փոխարեն պետք է ջանքեր գործադրի՝ ստվերը կրճատելու համար։ Սուբսիդավորումից հրաժարվելն արհմիութենական առաջնորդը սխալ քաղաքականություն է համարում։տե՛ս՝ Տրանսպորտ․ Երևանի իշխանությունը հրաժարվում է սոցիալական արդարությունից