Рекордное число зараженных коронавирусом в Армении пока не пугает коменданта
С 4 мая будет изменено решение, затрагивающее различные виды экономической деятельности. Запрет, охватывающий систему...
С 4 мая будет изменено решение, затрагивающее различные виды экономической деятельности. Запрет, охватывающий систему...
Օգտակար մասնագիտությունների տեր մարդիկ անհամամատ ավելի քիչ են վարձատրվում, քան, օրինակ, ֆուտբոլիստները, թրեյդերները և այլն։
Իշխանություններ ավելի շատ հետաքրքրված են իրենց քննադատների ճնշմամբ, քան մարդկանց առողջության պահպանմամբ։
Ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ իշխանությունները զբաղվում են միայն մեկուսացման ռեժիմը խախտածներին տուգանելով։
ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան․․․
Ապրիլի 25-ին և 26-ին, Բելառուսում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել․ վարակվածների թիվը շաբաթ օրն ավելացել է 817-ով, կիրակի՝ 873-ով` հասնելով 10 463-ի, հայտնում է Բելառուսի առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում վարակման հաստատված դեպքերի նման աճը հաջորդել է ապրիլի 25-ի շաբաթօրյակին։ Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը նախապես հորդորել էր Բելառուսի իշխանություններին չեղարկել ամենամյա շաբաթօրյակը։ Պանդեմիան որպես «կորոնափսիխոզ» որակող Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, չի մտափոխվել՝ շաբաթօրյակը ներկայացնելով որպես մարդկությանը կորոնավիրուս ուղարկած աստծուն սիրաշահելու միջոց․ «Մի անգամ արդեն ասել եմ, որ Նա տեսել է, որ մենք վատ ենք վերաբերվում էկոլոգիային, վարում ենք կենսակերպ, որը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, և խփել է գլխներիս ։ Դրա համար էլ մենք փորձում ենք եթե ոչ հավասարացնել իրավիճակը, ապա գոնե այսպիսի քայլերով պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», - ասել է նախագահը։ Տարբեր հաշվարկներով շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 2,3 մլն մարդ ամբողջ երկրում։ Աշխատանքային կոլեկտիվները շաբաթօրյակի հիմնադրամին գումարներ են փոխանցել։ Միայն Բրեստի մարզից հիմնադրամին ավելի քան մեկ միլիոն ռուբլի է փոխանցվել, հայտնում է ԲԵԼՏԱ պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։ Հավաքված գումարներն առողջապահական ծախսերին չեն ուղղվել։ Կառավարության որոշմամբ հիմնադրամի գումարները տրամադրվել են ամառային սեզոնի համար մանկական ճամբարների կազմակերպմանը, Երկրորդ Համաշխարայինի մասնակիցների ռազմական փառքի հուշարձանների բարեկարգմանն ու Գեղարվեստի ազգային թանգարանի ընդարձակմանը մինչև «գեղարվեստի թաղամաս»։ Ապրիլի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում «մաքուր» կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել։ Մահվան պատճառը «պացիենտների ունեցած քրոնիկ հիվանդությունների փունջն է»։ «Հեռուստատեսությամբ փորձում են հնարավորինս զգույշ խոսել։ Երբեմն ասվում է, որ մի ամբողջ ընտանիք մահացել է թոքաբորբից, ոչ թե՝ կորոնավիրուսից։ Նման մի բան են ասում․ «Պարզապես նրանք շատ ուրիշ հիվանդություններ ունեին, ճարպակալած էին ու եսիմ ոնց էին սնվում»։ Մոտավորապես այսպես»,- պատմում է «Գրոդնո-93» բասկետբոլային ակումբի պաշտպան Մաքսիկ Միրոշնիչենկոն, նշելով, որ երկրում դեռևս աշխատում են բոլոր սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու այլ հաստատությունները։
Միջմարզային և ներքաղաքային շարժը անխուսափելիորեն բերելու է թվերի մեծացմանը։
«Смысл ограничений заключается в том, чтобы, если кто-то болен, он не заражал других, в лучшем случае...
Դայակի աշխատավարձը, որը 2020 թվականին դարձել էր 68,000 դրամ, մայիսի 1-ից կդառնա 96,000 դրամ։
Так, с 1 мая повысится зарплата сотрудников пяти детдомов. После ликвидации детского дома в Ванадзоре...
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին:
Գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1523 դեպք, որոնցից 659-ը՝ ապաքինված, 24-ը՝ մահվան ելքով․․․