Արծվաշենը Հայաստան է․ Փաշինյանը պատմել է բանակցություններից
Ադրբեջանի 86 600 ք․ կմ-ն ներառում է Ղարաբաղը և անկլավները, սահմանազատումը պետք է հիմնվի ԽՍՀՄ վերջին՝ 1975 քարտեզների վրա․․․
Ադրբեջանի 86 600 ք․ կմ-ն ներառում է Ղարաբաղը և անկլավները, սահմանազատումը պետք է հիմնվի ԽՍՀՄ վերջին՝ 1975 քարտեզների վրա․․․
Արդեն 12 օր է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ոչ մի շարժ չի իրականացնում Լաչինի միջանցքով։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Կոմիտեն ընդամենը երկու անգամ է հատել միջանցքը․ ապրիլի 28-ին Հայաստան են տեղափոխել 13 բուժառուների, ապրիլի 29-ին՝ ևս 16-ի։ Հետագայում հիվանդների տեղափոխությունը դադարեցվել են։ Դեղորայք էլ չեն մատակարարում։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա գտնվում ենք բանակցությունների փուլում ․․․ քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք՝ որպես չեզոք կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը․․․ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է այս նոր իրավիճակում հասկանալ՝ արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները », - ասել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում՝ պարզ չէ։ Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց Երևան չեն տեղափոխում, նախօրոք սահմանված ժամկետները արդեն խախտվել են, նոր ժամկետներ չեն էլ նշվում։ «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը», - թվիթերում գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Էթերի Մուսայելյանը հակադարձել է՝ Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխելը Կարմիր պաչի որոշումն է։ Աշխատանքը կշարունակեն, երբ բոլոր հարցերը պարզաբանված լինեն։ Ինչ հարցերի մասին է խոսքը՝ Մուսայելյանը չի մանրամասնում։ Ասում է՝ բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Ալիևի հոր արև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է» Ադրբեջանական անցակետը տեղադրվել է Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքում, որը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է գտնվեր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Հայտարարության այս դրույթը փաստացի այլևս չի գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Ռուսական զորախմբի հրամատարները (սկզբում Անդրեյ Վոլկովը, իսկ Վոլկովի պաշտոնանկությունցի հետո՝ նորանշանակ Ալեքսանդր Լենցովը) շաբաթներ շարունակ բանակցում էին, որպեսզի անցակետը հեռացվի։ Օրեր առաջ հայտարարվեց, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել։ տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է Նոր անցակետն արդեն ներառվել է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Հոր՝ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևն այսօր մեկնել էր Շուշի՝ մասնակցելու «տոնական» միջոցառումներին։ Առավոտյան տեսաուղերձում նա հպանցիկ հիշատակել է նաև Հակարիի հսկիչ կետը․ «Ապրիլի 23-ին մենք հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել ենք անցակետ, բարձրացրել այնտեղ Ադրբեջանի դրոշը, ամբողջությամբ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով սա որպես հոր («Մեծ առաջնորդի») պատգամ և արդեն կայացած իրականություն։ Ադրբեջանական անցակետում հերթափոխում են զինված սահմանապահները, այն արդեն կահավորվել է և համալրվել բեռների պարունակությունը ստուգող շարժական ռենտգենով։ Տեղաշարժ, սակայն, չկա։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը բաց է, ղարաբաղյան և հայաստանյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է Անցակետը հատելու միայն մեկ դեպք է եղել՝ Շուշիի շրջանի 4 հայկական գյուղերի բնակիչներն էին։ Ապրիլի 23-ից հետո Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն և Եղծահողը մնացել են ադրբեջանական նոր անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների արանքում։ «Էկոակտիվիստական» բլոկադայի ամիսներին գյուղացիները կարողանում էին գոնե Գորիս հասնել, այժմ երկու կողմից շրջափակված են։ Ռուս խաղաղապահները սնունդ չեն մատակարարում, Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն գալիս։ Տեղացիները ահազանգում են՝ ուտելիքն արդեն սպառվում է, դեղերի պակաս կա, անասունի կերն էլ է պրծնում։ Նրանցից մի քանիսը՝ ռուս խաղաղապահների հետ նախօրոք պայմանավորվելով, մայիսի սկզբին հատել էին նոր անցակետը։ Մարդկանց տեղաշարժը նկարահանվել էր և տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով։ Տեսանյութում երևում էր, ոնց են ադրբեջանցի սահմանապահները ստուգում գյուղացիների փաստաթղթերը և մեքենաների պարունակությունը, ինչ-որ հարցեր տալիս ու թողնում անցնել։ Տեսանյութի հրապարակումից հետո շարժը դադարեցվել է։ Ղարաբաղի ոստիկանությունը փակել է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։ Ստեփանակերտում խոսակցություններ են շրջանառվում, թե նոր անցակետում կարող են նոր պահանջներ էլ դնել, օրինակ՝ որ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Պաշտոնապես նման բան չի հայտարարվել, բայց Իլհալ Ալիևի վերջնագրերի ֆոնին նման սցենարներն էլ են հնարավոր թվում։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ամերիկյան բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից Ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշնակ հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովը ապրիլի վերջին Ղարաբաղ ժամանելուց անմիջապես հետո մեկնել էր Բաքու՝ բանակցելու։ Ղարաբաղցիներին գեներալը հավաստիացրել էր, թե փորձելու է հասնել Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացմանը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։ «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - մայիսի 8-ին գրել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ թարմացում — Մարտի 17-ին՝ 18-օրյա դադարից հետո, Կարմիր Խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով․ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին»։
Новый контрольно-пропускной пункт уже включен в список госграниц Азербайджана. По случаю дня рождения...
- Нет, мы не можем сплотиться. - Ты пришел сюда сказать "мы не можем сплотиться?". Никто другой гарантий нам не давал. Ни ООН, ни...
— Եթե պայքար չլինի, նենց օրն են գցելու ղարաբաղցիներին, որ ստեղից խնդրելու ենք Նիկոլին, որ ասի «Ղարաբաղը Ադրբեջան է»՝ թողնեն դուրս գանք
Այս իրականությունը հայտնի էր դեռ 2 տարի առաջ, և արդեն այն ժամանակ դրա հետ ոչինչ հնարավոր չէր անել՝ ազնվորեն ընդունելուց բացի, բայց․․․
Убеждены, что после вышеупомянутого заявления президента Азербайджана у международного сообщества...
Ալիևը ընդունում է Հայաստանի նկատմամբ ծրագրավորված ագրեսիայի փաստը և բացահայտում Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների․․․
Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»՝ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Պետական հեռուստատեսությանն այսօր տված հարցազրույցում Իլհամ Ալիևը սպառնացել է՝ խաղաղության պայմանագրին Հայաստանն ուզած-չուզած համաձայնելու է․ «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումնեերում տարբեր վայրիվերումներ են եղել։ Այժմ մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետև այլ տարբերակ չկա»։ Հաշտության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը հատուկ շեշտել է, որ Բաքուն հզորացնում է բանակը և «պատրաստ է ցանկացած իրավիճակի»։ 44-օրյա պատերազմը նա ներկայացրել է որպես «մենք ջախջախեցինք թշնամու գլուխը», հետագա էսկալացիաների կոնտեքստում էլ հայտարարել, թե Ադրբեջանի դրոշն այժմ «ծածանվում է նաև Զանգեզուրի սարերին» և այդ մասին ոչ ոք «թող չմոռանա»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից Ալիևը պահանջել է խմբագրել «Արցախը Հայաստան է և վերջ» իր մինչպատերազմական հայտարարությունը և հստակ հայտարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ «Եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ նրա, Երևանն արդեն իսկ ճանաչել է․ Պրահայում և Սոչիում 2022 թվականին տեղի ունեցած հանդիպումներին հայտարարություններ են ստորագրվել, որոնցով կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով խորհրդային հանրապետությունների սահմանները ճանաչվել են նորանկախ հանրապետությունների սահմաններ։ Այս կոնտեքստում Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», որը Բաքուն չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի հետ։ Մինչ Երևանը, Ստեփանակերտը և արևմտյան որոշ երկրներ հայտարարում են խնդրի կարգավորման (Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ավտնագության շուրջ բանակցությունների համար) միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին, Ալիևը սպառնում է՝ Ղարաբաղի հայերը «կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ բնակության այլ վայր փնտրեն»։ «Այստեղ ազատություն է, առաջարկվում են բոլոր դեմոկրատական հիմքերը։ Հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա», - հավաստիացրել է տարածաշրջանի ամենաավտորիտար երկրի ղեկավարը։ Համանման հայտարարություն Ալիևն արել էր նաև այս տարվա հունվարին, Երևանը այն գնահատել էր որպես էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության ուղիղ և հրապարակային ապացույց։ Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածը բլոկադայի ենթարկելուց հետո (Ղարաբաղի շրջափակումն արդեն ամիսներ է տևում) Բաքուն ուլտիմատիվ կերպով խոսում էր «ինտեգրացիոն քաղաքականության» մասին։ Ալիևն այսօր դրան նույնիսկ չի անդրադարձել, փոխարենը հայտարարել է, թե «անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալ»․ «Մենք ....ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ»։ Ղարաբաղի իշխանություններին նա «ծաղրածուներ» և «տզրոիկներ» է անվանել և հայտարարել, իբր Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, ուղղակի «անջատողականները» թույլ չեն տալիս։
Հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանը
— Արևմուտքը պարկեշտ չէ, Արևմուտքը զբաղված է դիվանագիտական ռեյդերով, Արևմուտքը փորձում է կռվեցնել Հայաստանին և Ռուսաստանին․․․
Ադրբեջանի իշխանությունները «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» հրավիրում են Բաքու։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում», - ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ: Պաշտոնական Ստեփանակերտը առաջարկը դեռևս չի մեկնաբանել։ Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Իվանյանում (Խոջալու)։ Հանիպումը ադրբեջանական կողմը կայացած է որակել և հայտարարել, թե քննարկմանը շոշափվել են վերաինտեգրմանը վերաբերող հարցեր։ տե՛ս Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար Ղարաբաղի նախագահը, արտգործնախարարությունը և անվտանգության խորհրուրդը հերքել են։ Ղարաբաղյան հիմնախնդրի/Ղարաբաղի կարգավիճակին կամ Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը կարող են քննարկվել բացառապես միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակներում՝ հայտարարել են Ստեփանակերտը և Երևանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հավաստիացրել է՝ ինտեգրացիայի գնալու առաջարկը արցախյան կողմը չի ընդունել և չի ընդունում։ տե՛ս «Սադրանքները կրկնվելու են»․ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին Բաքու․ միջազգային բանակցային մեխանիզմ չի լինելու Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է», - ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի պաշտոնյան: Այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել՝ նշել է Ալիևի օգնականը։ Երևանի պնդումներն այդ կապակցությամբ նա անտրամաբանական է որակել և հայատարարել, որ դրանք ուղղված են արհեստական լարվածություն ստեղծելուն․ «Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ»: Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը կարող է իր տարածք հրավիրել Եվրամիության կամ այլ երկրների առաքելություն, «բայց քանի որ այդ առաքելությունը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները»։ «Այդ առաքելությունը քաղաքացիական չէ, ինչպես հայտարարվել էր, այն ներառում է նախկին զինվորականների և ոստիկանների», - ասել է Ալիևի օգնականը։ Երկրորդելով Մոսկվայի դիրքորոշմանը՝ նա հավելել է, թե «Հարավային Կովկասի տարածաշրջանը չպետք է լինի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։ Լաչինի միջանցքը փակ է․ լույսը կտրել են, գազ չկա Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը շրջափակված է։ Հայկական և ղարաբաղյան մեքենաների տեղաշարժը արգելում են միջանցքի Ստեփանակերտ-Շուշի հատվածում վրանավորված ադրբեջանցիները և նրանց հսկող ռուս խաղաղապահները։ Սակավաթիվ մթերքներ Ղարաբաղ են հասնում ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մեքենաներով, որոնք ժամանակ առ ժամանակ բլոկադայի մեջ գնտվող Ղարաբաղից տարհանում են նաև ծանր հիվանդներին։ Չնայած Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանից Ղարաբաղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առ այսօր չի վերականգնվել։ Մարտի 10-ից խափանվել է նաև գազամատակարարումը։ Ղարաբաղում առ այսօր գազ չկա։ Ստեփանակերտում և շրջաններում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են՝ օրական 6 ժամյա գրաֆիկով։ Դեռևս մարտի 6-ին Ղարաբաղի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր խողովակներով վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ քայլեր»։ տե՛ս Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին Հաջորդ իսկ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել էր «զինաթափել և չեզոքացնել անօրինական զինված կազմավորումները»։ Բաքուն հայտարարել էր, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղը և Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել սպառնացել։ Երևանը և Ստեփանակետը այս հայտարարությունը մեկնաբանել էին որպես նոր սադրանքի նախապատրաստություն և հերքել այն։ տե՛ս Ադրբեջանը սպառնում է «զինաթափել» Արցախը Բաքուն անցակետ է ուզում և սպառնում «զինաթափել» Արցախը Վերջին օրերին այս մեղադրանքները ինտենսիվացել են։ Մարտի 11-ին Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքել է Բաքվից հնչող պնդումները, թե հայկական կողմը Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ։ Մինչ այդ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե «ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտի պետք է անհապաղ կերպով դադարեցվի, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է ամենասեղմ ժամկետներում զինաթափվեն և դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից»։ Բաքուն քննադատել էր նաև ռուս խաղաղապահներին․ «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները․․․ Պարբերաբար տեղի ունեցող նման անօրինական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի ստեղծում են պահանջում»։ Հայտարարությանը «կից» Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ րոպեանոց մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր «Կամազ» մակնիշի բեռնատարն ու ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զրահամեքենան։ Քիչ անց՝ նույն մարտի 11-ին, Զինված ուժերի հրամանտարության հետ խորհրդակցություն էր անցկացրել նաւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները և անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», - դիմելով ենթականերին՝ հայտարարել էր Հասանովը՝ հավելելով․ «Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի․․․, անհրաժեշտության դեպքում՝ նաև դիմի համարժեք պատասխան քայլերի»։