Այսօր առավոտից ոստիկանները Մաշտոցի պողոտայի վրա գտնվող այգում վիճաբանություն են սկսել բնապահպանների հետ, ովքեր փորձում էին կանխել այգում սկսված շինարարությունը:
Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով ակտիվիստներին մոտենալ կրպակներին, որտեղ բանվորները սկսել են գործ անել:
Ոստիկանների գործողությունները ղեկավարող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը բնապահպաններին սկսել է բացատրել, որ իրենք ոչ թե սահմանափակում են քաղաքացիների գործունեությունը, այլ ուղղորդում են մարդկանց հոսքը, ինչպես դա կանեին,օրինակ, «Փյունիկ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ում հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ այգում իրականացվող շինարարությունն ապօրինի է: