Home / Video / Դատապարտյալը պնդում է՝ իրեն խոշտանգել են բանտում

Դատապարտյալը պնդում է՝ իրեն խոշտանգել են բանտում

Դատապարտյալը պնդում է, որ իրենից վրեժ են լուծում՝ կալանքի տակ պահելով, թեև նա պատժի երկու երրորդը կրել է և կարող է վաղաժամ ազատ արձակվել: Ըստ Հակոբյանի՝ վրեժի պատճառն այն է, որ իր ցուցմունքների հիման վրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը և նույն ՔԿՀ-ի ևս մեկ աշխատակից: 

Հանձնաժողովը մերժել է վաղաժամ ազատման դիմումը՝ պատճառաբանելով, որ Հակոբյանի ազատ արձակման ռիսկայնությունը բարձր է, նա ունի ինքնավնասման հակում, իսկ դատապարտյալի ուղղման գործընթացը հանձնաժողովի անդամները գնահատվել են որպես վատ: