Home / Video / «Մարտունի 2»֊ի զոհերը 14 տարի անց արտերկրում բուժվելու գումար են փնտրում

«Մարտունի 2»֊ի զոհերը 14 տարի անց արտերկրում բուժվելու գումար են փնտրում

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 32-ամյա բնակիչ Գրիգոր Եսայանը խոստովանում է, որ այս պահին իր համար կարևոր չէ, թե որն է բանակում ձեռք բերված հաշմանդամության պատճառը։ Բժիշկները սայլակի միջոցով տեղաշարժվող Եսայանին հույս են տվել, որ արտասահմանում բուժում անցնելու դեպքում նա կկարողանա քայլել, և այժմ նա փորձում է միջոցներ գտնել անհրաժեշտ գումարը ստանալու համար։