Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում վերջինը ելույթի համար հարթակ է բարձրացել Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ելույթ ունենալու փոխարեն, նա առաջարկել է այսօրվա, ինչպես ՀՀ առաջին նախագահն է նշել, 50 հազարանոց հանրահավաքի անունից հայտարարություն ընդունել:
Տեր-Պետրոսյանն ընթերցել է հայտարարության տեքստը և այն ընդունվել է հավաքվածների կողմից: