Կիևում փետրվարի 18-ին վերսկսված բախումների հետևանքով մահացած ակտիվիստ Գեորգի Հարությունյանի 3-ամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել, հայտնում է Կիևի հայկական համայնքի կայքը։
Ակտիվիստը, ով սպանվել է փետրվարի 20-ին, Մայդանի ցուցարարների ու իրավապահների միջև բախումների հետևանքով զոհված արդեն երկրորդ հայն է։
Գեորգի Հարությունյանը ծնվել է 1960 թվականի հուլիսի 4-ին՝ Բաթումիում․ Ուկրաինայում բնակության թույլտվություն էր ստացել։ Երկու տարի առաջ Ռովնո քաղաքում մահացել էր Հարությունյանի կինը։ Այս մասին Ռովնոյից հայտնել է Արարատ Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 22-ին Մայդանում գրանցվել էին առաջին զոհերը, որոնց թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը։