Home / Տեսանյութեր / Դեսպանատան պատճառով հայրը պատրաստ է հրաժարվել երեխային Ֆրանսիայում վիրահատելուց

Դեսպանատան պատճառով հայրը պատրաստ է հրաժարվել երեխային Ֆրանսիայում վիրահատելուց

Վիրահատության կարիք ունեցող 3.5-ամյա երեխայի ընտանիքը պատրաստ է Ֆրանսիայի կլինիկայից հետ պահանջել վճարած գումարները և հնարավորության դեպքում երեխայի բուժումը կազմակերպել մեկ այլ երկրում, քանի որ Ֆրանսիայի դեսպանատունը հրաժարվում է երեխայի ծնողներին վիզա տրամադրել՝ առաջարկելով Ֆրանսիա մեկնել միայն ծնողներից մեկին։ Երեխայի հայրը՝ Ռոման Զակիյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ, թեև դիմել է ԱԳՆ և Ազգային ժողով, առայժմ որևէ արձագանք չի ստացել։ Իրեն օգնող մարդկանցից մեկը, ում անունը երեխայի հայրը չի ցանկացել հրապարակել, կապվել է դեսպանատան հետ, որտեղից պատասխանել են, թե «նրանք մեզ ջղայնացրել են՝ խնդրի մասին հայտնելով ԶԼՄ-ներին»։

3.5-ամյա Իգորն ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա։ Հայաստանում միակ հնարավոր բժկական միջամտությունը աչքի հեռացումն է, Մոսկվայի կլինիկաներում ևս Իգորի ծնողներին բուժում չեն առաջարկել և խորհուրդ են տվել երեխային տանել Եվրոպա։ Ֆրանսիական կլինիկաներից մեկը, ծանոթանալով երեխայի հիվանդության պատմությանը, խոստացել է փրկել երեխայի գոնե մեկ աչքը։

Հայրը պատմել է, որ ավելի վաղ հետազոտության համար երեխայի հետ ինքն է մեկնել Ֆրանսիա և պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն երեխան առանց մոր անընդհատ լացում էր, ինչը նրան հակացուցված է՝ հաշվի առնելով աչքի հետ խնդիրները։ Եվ եթե մայրը չկարողանա մեկնել, ստիպված կլինեն հրաժարվել վիրահատությունից։

Մանրամասները՝ այստեղ